News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կապանի տարածաշրջանի Գեղանուշ գյուղում բնությունն անակնկալ է մատուցել. գյուղի  բնակիչ Լևոն Փաշայանի խնձորենին այս տարվա մեջ երկրորդ անգամ է ծաղկել։

Այգետերը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ծառն ընդամենը երկու տարեկան է, և սա ոչ թե անոմալ երևույթ է, այլ հրաշք։

«Նամուսով ծառ է, ժամանակին  բերք չտվեց, հիմա փոխհատուցում է»,- կատակեց նա։

Գարնանը ցրտահարված խնձորենին թեեւ մի քանի ամիս առաջ ծաղկել էր, սակայն բերք չէր տվել։ Եթե եղանակային պայմանները բարենպաստ լինեն, հնարավոր է՝ խնձորենին հասցնի նաեւ բերք տալ։ Այգետերն ամեն օր ծաղիկների կողքին նոր բողբոջներ է նկատում։

Տպել
Ամենաշատ