News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Վրաստանը վերականգնել են կանոնավոր ավիահաղորդակցությունը, ասվում է Օդային տրանսպորտային դաշնային գործակալության (Ռոսավիացիա) հաղորդագրության մեջ, փոխանցում է «Ինտերֆաքսը»:

 «Վրաստանի արտգործնախարարության նոտային համապատասխան, 2014թ. սեպտեմբերի 15-ից վերականգնվում է Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա գծի կանոնավոր ավիահաղորդակցությունը», - ասվում է գործակալության հաղորդագրության մեջ: Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ պարբերական ավիահաղորդակցությունն ընդհատվել էր 2008թ. օգոստոսին՝ ռուսական զորքերի ներխուժման եւ վրացական տարածքների 1/5-ի օկուպացման հետեւանքով:

«Ռոսավիացիայի» հաղորդագրության մեջ ասվում է, որ ավիափոխադրողների թույլատրության միջգերատեսչական հանձնաժողովը չվերթներ իրականացնելու թույլտվություն է հաձնլ  «Աերոֆլոտ», «ՎԻՄ-Ավիա», «Գլոբուս», «Տրանսաերո», «Ուրալյան ավիաուղիներ», S7 եւ Utair ավիաընկերություններին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ