News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արդեն մեկ ամիս` օգոստոսի 14-ից, Երեւան քաղաքի Վերին Շենգավիթ 11 փողոցը ամբողջությամբ ջրազրկված է: Վերոնշյալ փողոցի ավելի քան 350 բնակիչներ ահազանգ էին հնչեցրել Երեւանի քաղաքապետարան, հաղորդում է «ԷկոԼուրը»

Քաղաքապետարանի միջնորդությամբ հարցը տեղափոխվել էր Շենգավիթի թաղապետարան: Սեպտեմբերի 3-ին Շենգավիթի վարչական շրջանի ղեկավար Արմեն Սարգսյանը բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտնել է, որ ինքը զրույց է ունեցել «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրինության հետ, որի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն սեպտեմբերի 5-ի առավոտյան սկսել Վերին Շենգավիթի 11 փողոցով նոր ջրագծի անցկացման աշխատանքները: Խոստացած օրը աշխատանքները մեկնարկել են, սակայն բնակիչները պնդում են, որ իրականում ոչ մի էական աշխատանք չի տարվում: Նրանց խոսքով՝ «Երեւան ջուր» ՓԲԸ-ի կողմից ուղարկված աշխատանքային բրիգադը (3-4 բանվոր) ընդամենը 4-5 օր է աշխատել, վայրագաբար քանդել է ամբողջ փողոցը, եւ արդեն 3 օր ոչ ոք չի եկել եւ ոչ մի աշխատանք չի կատարել: Ջրազրկված եւ հուսահատ բնակիչները, ովքեր ստիպված իրենք են շարունակում  կատարել շինարարական աշխատանքները, բաց նամակով դիմում են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին.

«Հարգելի պարոն Մարգարյան,

Ձեզ գրում են Շենգավիթ համայնքի, Վերին Շենգավիթ 11փողոցի հուսահատ բնակիչները: Այսօր ուղիղ մեկ ամիս է, ինչ մենք խմելու ջուր չունենք: Մանթաշյան փողոցի ջրագծի հիմնանորոգումից հետո նրան զուգահեռ 11 փողոցի ջրագծերն առանց բնակիչներին տեղեկացնելու ապամոնտաժվել են: «Երեվան Ջուր» ՓԲԸ-ն առաջարկեց դնել ջրաչափեր տներից 200-300 մետր հեռավորության վրա, որը վերահսկելն անհնար էր, քանի որ ջրագծերը կանցնեին այլ մարդկանց սեփական տարածքներով: Քաղաքապետարան դիմում-բողոքը հասցեագրվել էր փոխքաղաքապետ Կ. Արեյանին, ով հանձնարարել էր Շենգավիթի թաղապետարանին զբաղվել այս հարցով: «Երեւան Ջուր» կազմակերպությունը ամբողջ ծախսից հրաժարվեց եւ համաձայնվեց կատարել միայն մոնտաժման աշխատանքները, եթե բնակիչները գնեն բոլոր խողովակները եվ դետալները:

Փողոցը ծայրից ծայր քանդել են սեպտեմբերի 5-ին: Անցած օրերի ընթացքում մոնտաժվել են 68 խողովակից ընդհամենը 8-ը, այն էլ կիսատ: Աշխատանքները վթարային բրիգադի կողմից կատարվում են անորակ եւ շատ դանդաղ: Նրանք անգամ անհրաժեշտ գործիքներ չունեն: Անհրաժեշտության դեպքում փողոց չեն կարող մտնել շտապ օգնության եւ հրշեջ մեքենաներ: Ստեղծվել է հակասանիտարական վիճակ եւ ամեն րոպե կարող են աղիքային ինֆեկցիաներ բռնկվել: Ոչ մեկին չի հուզում սա, բնակիչները մնացել են իրենց խնդրի հետ միայնակ: Ինչո՞ւ այս փողոցի խնդիրը, որը վերաբերում է ավելի քան 350 քաղաքացու, դատապարտված է անտարբերության: Օրեր առաջ «ԱրմՆյուզ» հեռուստաալիքի «Մայրաքաղաք» ծրագրով «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն հպարտանում էր Շենգավիթի մեկ այլ փողոցում իր արած աշխատանքով: Ինչո՞ւ նույն եռանդով մեր միջոցներով գնած խողովակներով եւ դետալներով նույնը չի արվում 11 փողոցի համար:

Մեզ հետաքրքիր է՝ «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի տնօրեն՝ Գոռ Գրիգորյանը, որը գրավոր խոստացել էր կատարել մոնտաժման աշխատանքները կարճ ժամկետում, քանի՞ օր կարող է ապրել առանց խմելու ջրի:

Հայցում ենք Ձեր միջամտությունն այս անմխիթար վիճակից դուրս գալու համար»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Պատրաստեք 100 դրամանոցները. մայիսի 1-ից տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու
«Փաստ» թերթի տեղեկություններով, Երևանի քաղաքապետարանը որոշել է վերջ դնել այդ «միջանկյալ» լուծմանը...
Պապոյանը բարձր է գնահատել էմիրաթական ընկերությունների՝ ՀՀ-ում ակտիվորեն ներդրումներ իրականացնելու փաստը
Կողմերն անդրադարձել են նաև միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների...
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են. ռուբլին՝ թանկացել
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 19-ին, կազմել է...
Վարկերն ու ավանդներն ավելացել են. ՀԲ-ն հրապարակել է Հայաստանի տնտեսական զարգացման ամփոփագիրը
Ամփոփագրում ընդգծվում է, որ ֆինանսական հատվածի ցուցանիշները փետրվարին...
Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին
Կցանկանայի հատկապես առանձնացնել «Հավասարության խթանում, որը կլիազորի խորհրդարանականներին կիրառելու արդյունավետ գենդերային...
Փաշինյանը KFW բանկի պատվիրակության հետ քննարկել է էներգետիկ ոլորտում բանկի մասնակցությամբ նոր ծրագրերը
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են նախագծերի ընթացքին ու նոր ծրագրերի իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի...
Ամենաշատ