News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցույթի 2014թ. մրցանակակիրներ Ֆելիքս Ահարոնյանը, Իգոր Կարաչենցևը ու Բրենթ Թալինը, մրցույթում շահած գումարը կներդնեն գիտության  մեջ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երեւանում կայացած մամուլի ասուլիսին ասացին մրցույթի հաղթողները:

«Ինձ շնորհված 250 հազար դոլարից 50 հազար դոլարը պատրաստվում եմ տալ Գիտությունների ազգային ակադեմիային՝ գիտությունը զարգացնելու համար: Քանի որ ես աշխատում եմ Գեմանիայում եւ Իռլանդիայում գործող գիտական խմբերում, մնացած գումարն էլ կհատկացնեմ տարբեր երիտասարդ գիտնականների այդ խմբերում ներգրավելու եւ գիտական աշխատանքներ իրականացնելու համար»,-ասաց ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, գիտությունների դոկտոր Ֆելիքս Ահարոնյանը:

Ամերիկացի աստղագետ, գիտությունների դոկտոր Բրենթ Թալին նշեց, որ ինքը մտադիր է գումարը փոխանցել իր ստեղծած բարեգործական հիմնադրամին, որի շնորհիվ երիտասարդ գիտնականները այցելեն Հավայան կղզիների համալսարանի աստղագիտության ինստիտուտ, որտեղ ինքն աշխատում է. «Իհարկե, այդ գումարը կծառայի նաեւ հայազգի գիտնականների այցելություններին»:

Ռուս աստղագետ, գիտությունների դոկտոր Իգոր Կարաչենցեւն էլ իր մրցանակային գումարն ուղղելու է Հյուսիսային Կովկասում գործող 6 մետրանոց աստղադիտակի աշխատանքներին երիտասարդ գիտնականներ ներգրավվելուն:

Բրենթ Թալին շնորհակալություն հայտնեց մրցանակի համար, նաեւ զարմացավ, թե ինչպես Հայաստանի նման փոքր պետությունը կարող է նման մեծ գումարներ տրամադրել գիտական մրցույթին:

«Սովորաբար փոքր երկրները չեն կարողանում նման մրցույթներ անցկացնել, ֆինանսական առումով, զարմանալի է՝ որտեղից եք հայթայթել այսքան գումար այս մրցույթի համար»,-ասաց նա:

Նշենք, որ Ֆելիքս Ահարոնյանը(Իռլանդիա և Գերմանիա) մրցանակին առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի(Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար», Իգոր Կարաչենցևն ու Բրենթ Թալինը առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի(Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»: Մրցանակի գումարից 250 հազար ԱՄՆ դոլարը հանձնվեց Ֆելիքս Ահարոնյանին, իսկ Կարաչենցևին և Թալինին`125-հազարական ԱՄՆ դոլար:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է աշխարհում: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում են ունենում աստղաֆիզիկայի եւ նրան հարակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ասպարեզում։

Մրցանակային ֆոնդը 500 հազար ԱՄՆ դոլար է, որը տրվում է երկու տարին մեկ անգամ` 2010 թվականից: Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան (Ռուսաստան), Երվանդ Թերզյան(ԱՄՆ), Նորիո Կայֆու (ՄԱՄ նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցիսարսկի (ՄԱՄ նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ Ուիլյամս (ՄԱՄ նախկին նախագահ, ԱՄՆ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Fastex-ը շարունակում է Web3 տեղեկատվական հանդիպումների շարքը Հայաստանի բլոկչեյն էմբասիում (ֆոտո)
Հիմնական թեման ապակենտրոնացված հավելվածներն էին (dApps), կրիպտոարժույթները, բլոկչեյն էկոհամակարգն ու դրա հիմքերը..
Թրամփի սոցցանցի գինը աճուրդի առաջին իսկ օրը հասել է 9 մլրդ դոլարի
Սա Թրամփի կողմնակիցների խանդավառության նշան է...
Գիտնականներբ արհեստական բանականության կիրառմամբ բարելավել են գարեջրի համը
արհեստական ​​ բանականությունը կարող է օգնել բացահայտելու մարդու՝ բույրի ընկալման հետ կապված բարդ հարաբերությունները․․․
Bloomberg. Starlink տերմինալները անօրինական կերպով վաճառվում են սև շուկայում
Դրանց մաքսանենգության ձևը, ինչպես նաև Starlink-ի ակնհայտ առկայությունը սև շուկայում ցույց են տալիս, որ...
ITHome. Չինաստանում փորձարկել են 10G արագությամբ ամենաարագ շարժական ինտերնետը
Օգտվելով նման ինտերնետից, կարելի է 8K լուծաչափով, 90 ԳԲ ծավալով երկու ժամանոց ֆիլմը  ներբեռնել ընդամենը 72 վայրկյանում
Իսպանիայի Գերագույն դատարանը դադարեցրել է Telegram-ի գործունեությունը երկրում
Telegram-ը չորրորդ ամենահայտնի մեսենջերն է Իսպանիայում
Ամենաշատ