News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի շրջանակներում Ազգային պատկերասրահում սեպտեմբերի 18-ին կբացվի ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի անհատական ցուցահանդեսը՝ «Խաղաղության արվեստ» www.PeaceofArt.org ( Peace of Art) խորագրով՝ նվիրված Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, կմասնակցեն Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, Հայաստանից հասարակական եւ քաղաքական գործիչներ, արվեստագետներ:

Ելույթ կունենա Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը:

Նկարչի արվեստի եւ ներկայացված ստեղծագործությունների մասին կխոսի արվեստագետ Շահեն Խաչատրյանը:

Պետական պատկերասրահի 3 սրահներում կցուցադրվի 61 կտավ, որոնցից 40-ը գրաֆիկական աշխատանքներ են, իսկ 21-ը՝ գեղանկարներ: Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Խաղաղության արվեստ» հավաքածուի կտավներից մեկը կոչվում է «Դարի ոճիրը», մյուսը՝ «Ցեղասպանությունից՝ անկախություն»: Այն ներկայացնում է նախորդ դարի առաջին ցեղասպանությունը, հաջորդող ոճիրները, մարդկային անգթությունն ու անհանդուրժողականությունը:

Ցուցահանդեսի բացումից անմիջապես հետո Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակից Սփյուռքի կազմակերպությունների ղեկավարները եւ ներկայացուցիչները կայցելեն Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր եւ ծաղիկներ կդնեն ամեղ զոհերի հուշակոթողին, ինչպես նաեւ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում ծառ կտնկեն:

Տպել
Ամենաշատ