News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի քաղաքացիները ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն եւ եթե որեւէ մեկը նման որոշում է կայացնում, պարտադիր չէ, որ տեղյակ պահի մարզային իշխանություններին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ անդրադառնալով քառյակի մարզային այցելություններին:

«Տեղյակ չեմ՝ ով է գնում մարզեր, ինչի համար են գնում մարզեր, Հայաստանի քաղաքացիները ազատ տեղաշարժվելու իրավունք ունեն եւ եթե որեւէ մեկը նման որոշում է կայացնում, պարտադիր չէ, որ տեղյակ պահի մարզային իշխանություններին: Հանրային բոլոր միջոցառումները՝ երթերը, հրապարակային միջոցառումները օրենքով են կարգավորվում»,-ասաց նա:

Անդրադառնալով հնարավոր խոչընդոտներ ստեղծելուն՝ մարզպետն ասաց, որ եթե որեւէ մեկը ուզում է նման միջոցառում անի, կարող է դիմել տեղական ինքնակառավարման մարմիներին:

Ինչ վերաբերում է մեզ հասած տեղեկություններին՝ իր եւ Եղեգնաձորի ԲՀԿ-ական քաղաքապետի միջեւ առկա լարված հարաբերություններին, Էդգար Ղազարյանը նշեց, որ իր առաջ խնդիր չի դրել մեկնաբանել որեւէ աղբյուրի տեղեկությունները: Նա վստահեցրեց, որ որպես մարզպետ՝ համայնքի ղեկավարների հետ ունի նորմալ, աշխատանքային հարաբերություններ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պարեկներն այսօր կրկին փակել են Բաղանիս–Ոսկեպար ճանապարհը
Այս պահին Ոսկեպարից Բաղանիս կարելի է հասնել շրջանցիկ ճանապարհով...
Անհնազանդության ակցիաներ հանրապետության ամբողջ տարածքում. ոստիկանները բերման են ենթարկում քաղաքացիներին (ֆոտո)
Ոստիկանության պաշտոնական տվյալով` 14:00-ի դրությամբ բերման է ենթարկվել 29 անձ, որոնցից 17-ը` մայրաքաղաքում...
Քաղաքացիները աղբամաններով փակել են Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Ամենաշատ