News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ներքաղաքային հասարակական տրանսպորտում քաղաքացիների սպասարկման եւ մատուցվող ծառայությունների որակի ուսումնասիրության նպատակով Երեւանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության եւ «Երեւանտրանս» ՓԲԸ համապատասխան բաժնի ստուգայցերից զատ, այսուհետ պարբերական դիտարկումներ կիրականացնեն նաեւ վարչական շրջանների աշխատակազմերի ներկայացուցիչները:

Երեւանի քաղաքապետի հանձնարարականի շրջանակում սեպտեմբերի սկզբին ներքաղաքային ավտոբուսային եւ միկրոավտոբուսային երթուղիներում շահագործվող շուրջ 60 տրանսպորտային միջոցներում նման դիտարկումներ են իրականացրել Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմի աշխատակիցները: Արձանագրվել է վարորդների ծխելու 2, տրանսպորտային միջոցի անբավարար վիճակի 5, ուղեւորասրահում երաժշտություն միացնելու 4 դեպք։ Դիտարկման արդյունքների մասին տեղեկատվությունը տրամադրվել է «Երեւանտրանս» ՓԲԸ-ին` արձանագրված թերությունները ուսումնասիրելու եւ դրանք վերացնելուն ուղղված համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Տպել
Ամենաշատ