News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը աշնանային քաղաքական գործընթացներին մասնակցելու բացահայտ հայտ է ներկայացրել, ինչն անթույլատրելի է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Վլադիմիր Գասպարյանի հայտարարությանը, թե թեժ աշուն խոստացողների համար կա «սառը ցնցուղ»:

«Ոստիկակապետը, եթե ուզում էր խոսել խնդրից, կարող էր բավարարվել՝ ասելով, թե իրենք իրենց պարտականությունները կատարելու են, ինչպես միջազգային կարգը կամ ՀՀ օրենսդրությունն է պահանջում, իրենք թույլ չեն տալու անկարգություններ, եւ վերջ: Բայց դրանից հեռու անցնել, ասել, որ եթե ուզում եք աշունը թեժ լինի, տեսեք՝ ես ինչպես կթեժացնեմ, սա արդեն նշանակում է՝ բացահայտ հայտ ներկայացնել աշնանային քաղաքական գործընթացներին մասնակցելու, ինչն անթույլատրելի է»,- ընդգծել է Սաֆարյանը:

Նշենք, որ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե  թեժ աշնան համար կան սառը ցնցուղներ,  «իսկ երբ ցնցուղը չի օգնում, շատ ավելի թեժ աշուն կարող ենք կազմակերպել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իմ անունից տարածվում են կեղծ տեղեկություններ. Լեւոն Քոչարյան
Այս ամենի նպատակը մարդկանց մոլորեցնելն է: Խնդրում եմ եղեք ուշադիր եւ հետեւեք իմ պաշտոնական էջերին...
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են
Երեկ փորձեցինք վարչապետի խոսնակից տեղեկանալ՝ նախատեսվո՞ւմ է արդյոք Տավուշ այց, ինչպեսեւ խոստացել...
«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք
Այս հիմնադրամին ամեն տարի ՀՀ կառավարության որոշմամբ պարբերաբար փոխանցվել են միլիոնավոր դոլարներ...
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում
Ակնհայտ է, որ ընտանիքիս անդամներին հետապնդելով՝ փորձում են ինձ վրա ճնշում բանեցնել, որը չի ստացվի, սա ո՛չ...
«Իրավունք». Նիկոլ Փաշինյանի նյարդերը տեղի են տվել
Հրահանգել է, որ պարտադիր հանդիպումներ ունենան արցախահայերի հետ ու համոզեն, որ սուս նստելու դեպքում...
«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞
Խոսքը, մասնավորապես, «Ամբերդ» հետազոտական կենտրոնի մասին է, որի ղեկավարը ներկայում Դավիթ...
Ամենաշատ