News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Դուբայը նախկինի պես, ինչպես եւ վերջին հինգ եռամսյակների ընթացքում անընդմեջ, գլխավորում է անշարժ գույքի ամենաբարձր աճի ցուցանիշներ ունեցող երկրների ցուցակը՝ 2014 թ. II քառորդի արդյունքներով, ասվում է Knight Frank ընկերության հաղորդագրությունում, որը ներկայացրել է գների գլոբալ ինդեքսի արդյունքները՝ Global House Price Index:

Հաղորդագրությունում նշվում է, որ երկրորդ եռամսյակի արդյունքներով տարեկան դինամիկան  Դուբայում կազմել է 24%, որը, սակայն, ցածր է այս տարվա I եռամսյակի ցուցանիշից (27,7% ՝ 2014 թ. մարտի դրությամբ): II եռամսյակում անշարժ գույքի գներն աճել են 3,9%, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Վարկանիշի երկրորդ տեղում  Թուրքիան է՝ 14% տարեկան աճի ցուցանիշով: Առաջատար եռյակը եզրափակում է Իռլանդիան՝ 2014 թ. հունիսի դրությամբ   12,5 տոկոսանոց տարեկան աճով եւ 2014 թ. ապրիլից-հունիս ամիսներին 6,8 տոկոս աճով:

Հաղորդագրությունում նաեւ նշվում է, որ  Ռուսաստանը, իր 3,2% աճի ցուցանիշով, հայտնվել է 29-րդ տեղում: Հաշվետու ժամանակահատվածում այդ ցուցանիշն աճել է. ըստ I  եռամսյակի արդյունքների՝ Ռուսաստանը գտնվել է 31-րդ տեղում, 2,3% ցուցանիշով:

Ըստ ուսումնասիրության՝ բնակարանների գների խիստ նվազում է գրանցվել Սլովենիայում, Հունաստանում եւ Կիպրոսում՝ -7,4%, -7,9% եւ -9,2% համապատասխանաբար:

Միջինը աշխարհում բնակարանների արժեքի տարեկան աճի ցուցանիշը 2014 թ. մարտի 7,1%-ից  հունիսին նվազել է մինչեւ 5,2%-ի, այն ժամանակ, երբ եռամսյակային աշխուժությունը I քառորդում 0,6%-ից աճել է մինչեւ 1,6%՝ ըստ II քառորդի արդյունքների, փոխանցվում է նյութերում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ