News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնական Furukawa Battery ընկերությունն էլեկտրական մարտկոց է ստեղծել, որն աշխատում է պարզ ջրով:

Mg Box կոչվող մարտկոցով կարելի է սմարթֆոն լիցքավորել: Ընկերության հայտարարության համաձայն՝ նորույթը վաճառքի կհանվի դեկտեմբերի կեսերին: Մարտկոցը կարժենա շուրջ 10.000 իեն (93 դոլար):

Սարքի լիարժեք աշխատանքի համար պետք է ընդամենը դրա մեջ երկու լիտր ջուր լցնել, ընդ որում, ջուրը կարող է լինել ինչպես քաղցրահամ, այնպես էլ ծովի: Մարտկոցը կարող է էլեկտրաէներգիա արտադրել 5 օր շարունակ: Ըստ ԻՏԱՌ ՏԱՍՍ-ի, այդ ընթացքում հնարավոր է շուրջ 30 անգամ լիարժեք լիցքավորել հեռախոսը:

Ճապոնացի մասնագետներն օգտագործել են մի համակարգ, որը հիմնված է մագնեզիումի, ջրի եւ թթվածնի փոխազդեցության վրա, որի արդյունքում էլեկտրաէներգիա է արտադրվում: Ընկերությունում վստահ են, որ իրենց նորույթն առավել օգտակար կլինի աղետի պայմաններում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ