News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանում աշխատող գիտնականները նույնպես կարող են արժանանալ  ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցույթի մրցանակին, եթե համագործակցեն միջազգային համալսարանների հետ: Այս մասին  այսօր՝ սեպտեմբերի 17-ին, լրագրողներին ասաց Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցույթի 2014թ. մրցանակակիր, ֆիզիկոս, աստղաֆիզիկոս, գիտությունների դոկտոր, Ֆելիքս Ահարոնյանը:

«Հայաստանում աշխատող գիտնականների համար նույնպես հնարավոր է ստանալ այս մրցանակը, քանի որ հաղորդակցությունն այժմ շատ հեշտ է, իսկ առաջ մի տարի սպասում էինք, որ մի գիտական հոդված տպվի որեւէ գիտական հանդեսում: Հարցն այն է, թե ինչքան էֆեկտիվ են այստեղ աշխատում, որ այդ համագործակցությունը կայանա: Եթե հաղթահարեն տրիվիալ պրոբլեմները սոցիալական, ապա  համագործակցության առումով, ոչ մի խնդիր չի լինի»,-ասաց նա:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցույթի 2014թ. մյուս մրցանակակիր, ռուս աստղագետ, գիտությունների դոկտոր Իգոր Կարաչենցեւն ասաց, որ ինքը  6 տարի աշխատել է Վիկտոր Համբարձումյանի հետ, գիտական թեզը նրա մոտ է պաշտպանել. «Ամենարեւորն այն էր, որ երիտասարդ տարիքից շփվել եմ գիտության ականավոր ներկայացուցիչների հետ: Այս իմաստով ես երջանիկ մարդ եմ, որ սովորել եմ Համբարձումյանի դպրոցում, որը աստղաֆիզիկայի ականավոր ներկայացուցիչներից է»:

Ամերիկացի աստղագետ, գիտությունների դոկտոր Բրենթ Թալին նկատեց, որ այս մցույթը Հայաստանին միջազգային ճանաչում կբերի:

Նշենք, որ Ֆելիքս Ահարոնյանը (Իռլանդիա և Գերմանիա) մրցանակին առաջադրվել է Լինչեի ազգային ակադեմիայի (Իտալիա) կողմից «բարձր էներգիաների աստղաֆիզիկայի և տիեզերական արագացուցիչների ֆիզիկայի ոլորտում ակնառու ներդրման և Չերենկովի դիտակների ստերեոսկոպիկ համակարգի մշակման մեջ առաջատար դերի համար», Իգոր Կարաչենցևն ու Բրենթ Թալինը առաջադրվել են Հատուկ աստղադիտարանի (Ռուսաստան) կողմից «Տեղական Տիեզերքի տիեզերաբանության մեջ հիմնարար ներդրման համար»: Մրցանակի գումարից 250 հազար ԱՄՆ դոլարը հանձնվեց Ֆելիքս Ահարոնյանին, իսկ Կարաչենցևին և Թալինին`125-հազարական ԱՄՆ դոլար:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին և ներկայումս աստղագիտության, աստղաֆիզիկայի և հարակից գիտությունների բնագավառում կարևորագույն մրցանակներից մեկն է աշխարհում: Այն հանձնվում է ցանկացած երկրի և ազգության ականավոր գիտնականների, որոնք նշանակալի ներդրում են ունենում աստղաֆիզիկայի եւ նրան հարակից ֆիզիկայի եւ մաթեմատիկայի ասպարեզում։

Մրցանակային ֆոնդը 500 հազար ԱՄՆ դոլար է, որը տրվում է երկու տարին մեկ անգամ` 2010 թվականից: Միջազգային հանձնաժողովը բաղկացած է 9 ականավոր գիտնականներից. Ռադիկ Մարտիրոսյան (ՀՀ ԳԱԱ նախագահ, հանձնաժողովի նախագահ), Գենադի Բիսնովատի-Կոգան (Ռուսաստան), Երվանդ Թերզյան(ԱՄՆ), Նորիո Կայֆու (ՄԱՄ նախագահ, Ճապոնիա), Միշել Մայոր (Շվեյցարիա), Վահե Պետրոսյան (ԱՄՆ), Մարտին Ռիս (Մեծ Բրիտանիա), Քաթրին Ցիսարսկի (ՄԱՄ նախկին նախագահ, Ֆրանսիա) և Ռոբերտ Ուիլյամս (ՄԱՄ նախկին նախագահ, ԱՄՆ):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ամենաշատ