News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ֆիլիպինների Ալբայ նահանգի բնակիչներն արագ լքում են տները՝ Մեյոն հրաբխի ժայթքման սպառնալիքի պատճառով: Երկրի քաղաքացիական պաշտպանության վարչությունը հայտնել է, որ անվտանգ շրջաններում պետք է պատսպարվի 50 հազարից ավելի մարդ, որոնց տները գտնվում են հրաբխի ժայթքելու դեպքում հավանական սպառնալիքից վեց կմ շառավղով գոտում, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: 

Ըստ Հրաբխագիտության եւ սեյսմաբանության ազգային ինստիտուտի հրաբխագետ Էդուարդո Լագուերտայի՝ վերջին օրերին Մեյոնը ակտիվության նշաններ է դրսեւորում: Անցած օրվա ընթացքում հրաբխի խառնարանում գրանցվել է 40-ից ավելի պայթյուն, որը հողի մակերեւույթի տատանումներ է առաջացրել: Ինստիտուտի փորձագետները կարծում են, որ  Մեյոնի ակտիվությունը կշարունակի աճել, սակայն ժայթքման ժամանակը դեռ չեն կանխատեսում:  Մանիլայի մայրաքաղաքից 350 կմ հեռավարության վրա գտնվող շրջանի կենտրոն Լեգասպի քաղաքում հայտարարվել է երրորդ աստիճանի տագնապ՝ հինգ հնարավորից:  

Մեյոնը ամենաակտիվն է Ֆիլիպինների գործող հրաբուխներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ