News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Ղրղըզստանի խորհրդարանում առաջարկում են սահմանափակումներ եւ տուգանքներ մտցնել ավտոմրցումների ժամանակ եւ սահմանափակել հարսանեկան շքերթներում մեքենաների քանակությունը, հաղորդում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով խորհրդարանի մամուլի ծառայությանը: Պատգամավորներն առաջարկում է օրենսդրության մեջ նոր հասկացություն մտցնել՝ «ավտոխուլիգանություն»:

 «Ավտոխուլիգանություն» է համարվում վարորդի կամ տրանսպորտային միջոցի մեջ գտնվող այլ անձանց մտածված գործողությունները, որոնք ցուցադրաբար խախտում են հասարակական կարգը եւ քաղաքացիների հանգստությունը, բացահայտ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերում հասարակության ներկայացուցիչների նկատմամբ:

Պատգամավորները նաեւ առաջարկում են կրճատել հարսանեկան ավտոշարասյունը՝ մինչեւ 5 ավտոմեքենա: Ընդ որում, օրինագծում նշվում է, որ ավտոմեքենաների թվաքանակը չի սահմանափակվում կառավարական միջոցառումների կամ թաղման արարողությունների ժամանակ:

Ավտոխուլիգանության համար առաջարկվող տուգանքը 70-100 դոլար է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ