ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Սարգիս Անանյանին:
Ադրբեջանի ԿԽՄԿ-ի ներկայացուցչության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Իլլահ Հուսեյնովը ԱՊԱ-ին հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 16-ին: Տվյալ անձին տրամադրվել է ընտանիքի հետ տեղեկություններ փոխանակելու հնարավորություն:
Հիշեցնենք, խոսքը Նոյեմբերյանի բնակիչ, 1961թ. ծնված Սարգիս Անանյանի մասին է: Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ տղամարդը ձերբակալվել էր օգոստոսի 26-ին: Ադրբեջանի ՊՆ-ի պաշտոնական հաստատումը միայն մեկ շաբաթ անց էր հրապարակվել: Եվ միայն սեպտեմբերի 8-ին էին ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները կարողացել այցելել գերուն: