News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեում երեխաները խաղալու բակ չունեն, սակայն այն փոքրիկ հատվածը, որտեղ խաղում են երեխաները, արդեն սեփականատեր ունի, ով սկսել է շինարարությունը: Այս մասին նշված է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին ուղղված Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակում:

Նամակում նաեւ նշվում է.

«Բնակիչները, վերոնշյալ տարածքում նկատելով չափագրող մարդկանց, դեռեւս սույն թվականի հուլիսի 14-ին զանգահարել են Թեժ գիծ, որին ի պատասխան Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ պարոն Հանիսյանի ստորագրությամբ ստացել են շատ տարօրինակ ձեւակերպումով նամակ այն մասին, որ նշված հասցեում շինարարական աշխատանք չեն հայտնաբերել:

Խնդրում եմ դիտել այս տեսանյութը, որտեղ հստակ երեւում է, թե ինչպես են Երեւանի Քանաքեռ - Զեյթուն համայնքի Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի բնակիչները վիճում շինարարություն սկսող մարդկանց հետ եւ ընդվզում են սույն թվականի սեպտեմբերի 1-ին շինարարական թույլտվություն ստացած անձանց հետ:

Խնդրում եմ անձամբ նայել եւ տեսնել, թե վերոնշյալ տարածքում ինչպե՞ս կարող էր տրվել շինթույլտվություն, ո՞ւմ հաշվին են գումար աշխատում այս շինթույլտվություն տվող պաշտոնյաները, որոնց ներկայացրած փաստաթղթի տակ դրված է Ձեր ստորագրությունը:

Երեւանում բակային տարածքներ ավելացնելու Ձեր խոստումներն ու Ռուբինյան փողոցի հ.13/5 հասցեի այս շինթույլտվությունը հակասում են միմյանց:

Տպել
Ամենաշատ