20-րդ դարի կեսերի մարզական մեքենաների ոճի նոր Evanta Barchetta-ն կարտադրվի սահմանափակ թվով: Ռետրո մեքենան չունի ծածկ եւ դիմապակի:
Չնայած որ նոր մոդելի դիզայնը 50-ականների ոճի է, նորույթը ստեղծելիս հեղինակները բազմաթիվ ժամանակակից տեխնոլոգիաներ են կիրառել, փոխանցում է korespandent.net-ը:
Նոր մեքենան համալրված է 6,2 լ ծավալով ութմխոցանոց եւ 450 ձիաուժ հզորությամբ շարժիչով: Մեքենան ունի մեխանիկական եւ ավտոմատ փոխանցման տուփ: Նորույթի նախնական արժեքն է 150 000 եվրո: