Փարիզյան ավտոսրահում կներկայացվի Honda Jazz-ի նախատիպը հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը: Մոդելն ունի ժամանակակից դիզայն: Ավտոմեքենայի սրահը ավելի ընդարձակ է՝ շնորհիվ երկարության 15 մմ եւ անվային բազայի՝ 30 մմ ավելացման, հաղորդում է Gazeta.ru-ն:
Honda Jazz-ի երրորդ սերունդը կառուցված է նոր կոմպակտ պլատֆորմի վրա: Ավտոմեքենայի առանձնանում է իր Magic Seats նստատեղերով՝ փոխդասավորության լայն սպեկտրով: