News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կամերունի դատարանը նույնասեռականության մեջ մեղավոր է ճանաչել Baileys սերուցքային լիկյոր խմող մի տղամարդու: Դատարանը «կանացի» ալկոհոլային խմիչքն օգտագործելը համարել է մեղադրյալի ոչ ավանդական սեռական կողմնորոշման ապացույց  (որը տվյալ երկրում հետապնդվում է օրենքով), հայտնում է Opposite View-ն՝ վկայակոչելով մարդու իրավունքների կամերունցի իրավաբան Միշել Տոգին:

Տոգը, որը նախկինում Կամերունի դատարանում արդեն պաշտպանել էր ոչ ավանդական սեռական կողմնորոշման բազմաթիվ անձանց, սկսել է քննել տվյալ գործն արդեն այն բանից հետո, երբ  լիկյորի սիրահարին մեղավոր են ճանաչել նույնասեռականության մեջ՝ կանացի գաստրոնոմիական  նախասիրությունների համար, փոխանցում է Lenta.ru-ն:

Կամերունում նույնասեռական հարաբերություններն օրենքով դատապարտելի են  1972 թ.-ից: Նույնասեռականությունը, որպես կանոն,  հայտնաբերում են անուղղակի ապացույցների հիմքով: Մեղավորներին սպառնում է մինչեւ հինգ տարվա ազատազրկում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ