News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի Արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի եվրոպացի բարեկամներ կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոայի հետ այս շաբաթ ավարտեց Բասկերի երկրում մեկշաբաթյա առաքելությունը:

Սեպտեմբերի 10-ից 16-ը կայացած այցը ներառում էր հանդիպումներ բասկ բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում Բասկերի խորհրդարանի նախագահ տիկին Բակարտխո Տեջերիա Օտերմինի եւ այլ պաշտոնյաների հետ՝ ինչպես մարզային, այնպես էլ տեղական մակարդակով:

Ուրբաթ օրը՝ սեպտեմբեր 12-ին, Բասկերի մարզային խորհրդարանը դարձավ Եվրոպական միությունում առաջին խորհրդարանը, որ ճանաչեց Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքը մի քանի ԱՄՆ նահանգներից եւ Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսից հետո:

Ուրբաթ օրվա հանդիպումից հետո ոչ մի քաղաքական ուժ դեմ չքվեարկեց բանաձեւին Վիտորիայում գտնվող Բասկյան խորհրդարանում:

«Մենք ունեինք այս թեմայի շուրջ համաձայնության հասնելու հստակ կամք: Այն, ինչ մենք ուզում ենք շատ պարզ է. մենք ուզում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի: Մենք հասկանում ենք, որ բոլոր ժողովուրդները ինքնորոշման եւ իրենց ապագան ժողովրդավարական ճանապարհով կառուցելու իրավունք ունեն: Մենք՝ որպես բասկեր, ճանաչում ենք բոլոր ժողովուրդներին եւ, իհարկե, Լեռնային Ղարաբաղը», - ասում է Մարիա Եվգենիա Արիզաբալգան՝ իշխող կուսակցության պատգամավոր, ով պատասխանատու է դոսյեների համար:

Բանաձեւի ընդունումից առաջ Գիպուզկոա նահանգի նախագահ Մարտին Գարիտանոն հռչակել է, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը պարոն Միրզոյանի հետ Սան Սեբաստիանում ունեցած հանդիպման ժամանակ:

«Այս ժողովրդի տառապանքին պետք է վերջ դրվի, քանի որ նրանք արժանի են ազատ եւ անկախ երկիր ունենալուն, որը կերաշխավորի ապագա պետականություն եւ լեզվի ու մշակույթի լիակատար պահպանում», - նշել է Գարիտանոն:

Պարոն Միրզոյանը եւ ՀԵԲ տնօրենը նաեւ հանդիպել են Սան Սեբաստիանի, Տոլոսայի եւ Գերնիկայի քաղաքապետերին՝ քննարկելով հետագա հնարավոր համագործակցության հարցը, այդ թվում նաեւ Ստեփանակերտի, Շուշիի եւ այլ քաղաքների հետ մշակութային փոխանակումները:

Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 13-ին, պարոն Միրզոյանը համագործակցության եւ ճանաչման համաձայնագիր է կնքել Սան Սեբաստիանի քաղաքապետ Խուան Կառլոս Իզագիրեի հետ՝ մերձեցնելով Սան Սեբաստիան քաղաքը Լեռնային Ղարաբաղին եւ սահմանելով համատեղ ծրագրերի համար կոնկրետ ոլորտներ:

«Պարբերական շփումներ պետք է պահպանվեն քաղաքների եւ համապատասխան գերատեսչությունների միջեւ՝ հեշտացնելու փոխանակումների քննարկումները եւ համագործակցությունը, ինչպես նաեւ ընդհանուր հետաքրքրության հարցերը»,_նշված է համաձայնության մեջ:

Հաջող եւ արդյունավետ այցը ամփոփվել է երեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 16-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ