News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան հեղինակավոր «The New York Times» պարբերականն իր հեղինակ Բրենդա Շաֆերին մեղադրել է Ադրբեջանի հետ կապերը թաքցնելու համար:

Հայֆայի համալսարանի քաղաքագիտության պրոֆեսոր Բրենդա Շաֆերի՝ «Ռուսաստանի կողմից գրավված հաջորդ տարածքը» վերնագրով հոդվածը սեպտեմբերի 9-ին հրապարակվել էր «The New York Times»-ի կայքում: Հոդվածում պրոֆեսորն անդրադարձել էր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձություններին՝ հատկապես Մոսկվայի խաղաղարարի  դերի համատեքստում:

Սակայն Շաֆերը մոռացել է մատնանշել, որ աշխատել է Ադրբեջանի նավթային կորպորացիայում եւ այդ պատճառով, բնականաբար, հազիվ թե կարող էր օբյեկտիվ դիրքորոշում արտահայտել: Սեպտեմբերի 17-ին «The New York Times»-ի խմբագիրները հոդվածի տակ գրառում են թողել՝ մատնանշելով տեղեկությունը թաքցնելու փաստը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության մասին սյունակում չի բացահայտվել այն փաստը, որ հեղինակը եղել է Ադրբեջանի նավթային պետական ընկերության խորհրդականը: Ինչպես եւ մյուս հեղինակները, Բրենդա Շաֆերը պայմանագիր է ստորագրել, որը նրան պարտավորեցնում է տեղեկացնել շահերի բախման մասին՝ փաստացի կամ պոտենցիալ: Եթե խմբագիրները տեղեկացված լինեին ադրբեջանական ընկերության հետ նրա կապերի մասին, նրանք կպնդեին դրանք բացահայտելու շուրջ»,- ասված է խմբագիրների գրառման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ