News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ճանապարհային երթեւեկության կանոները խախտելու համար մինչեւ այժմ եղած   տուգանքների համաներում պահանջող, կամիր գծանշանների դեմ բողոքող «Դուրս մեր գրպանից նախձեռնությունը» սեպտեմբերի 26-ին Հայաստանի ԴԱՀԿ ծառայության շենքի դիմաց բողոքի ակցիա կանցկացնի: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, կարմիր գծանշանների դեմ ցուցադրական ակցիայի ժամանակ  լրագրողներին ասաց նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը (ֆոտոռեպորտաժ):

«Վճարովի ավտոկայանտեղիում կայանելու մեկ ժամվա տուրքը, համաձայն ավագանու որոշման, վճարվում է ընթացիկ տարվա ընթացքում, այսինքն՝ մինչեւ ընթացիկ տարվա վերջ: Բայց շատ դեպքերում քաղաքապետարանը միանգամից տուգանում է, ապա առանց դատարան դիմելու միանգամից ԴԱՀԿ է դիմում, մարդկանց հաշիվները սառեցվում են առանց նրանց գիտության»,-ասաց Վարդան Հակոբյան:

 Վարդան Հակոբյանը տեղեկացրեց, որ իրենք դիմել են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, որն էլ արդեն ուսումնասիրել է, թե վճարովի ավտոկայանատեղիները որ կետերով չեն համապատասխանում ՀՀ օրենքներին. «Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն արդեն դիմել է քաղաքապետարան, որն առայժմ ոչ մի ձեւով չի հիմնավորել իր գործառույթները: Բայց կա խելամիտ ժամկետ, որից հետո Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը կանցնի հաջորդ քայլին՝ Սահմանադրական դատարանում այս ամենը վիճարկելուն»:

Վարդան Հակոբյանը նշեց նաեւ, որ ԴԱՀԿ ծառայության մոտ ակցիայից հետո՝ հոկտեմբերի 3-ին, կկայանա նախաձեռնության անհնազանդության ավտոերթը:

«Մենք այսպես, ծամոնի նման անվերջ ձգել չենք կարող: Եթե մինչեւ հոկեմբերի 3-ը  կարմիր գծերի եւ համաներման հետ կապված կոնկրետ որոշում չեղավ, խոսատանում ենք հզոր անհնազանդության ավտոերթ: Մեր 600-700 հազար վարորդներն ընկած են կարմիր գծերի, արագաչափերի կեղեքող համակարգի ծուղակում»,-ասաց Վարդան Հակոբյանը:

Հիշեցնենք, որ նախաձեռնությունն այսօր ցուցադրական ակցիա անցկացրեց ՝ 23 րոպե առանց վճարելու կանգնելով կարմիր գծերի տարածքում: Վարորդները պատրաստվում են սպասել, մինչեւ իրենց տուգանքի ծանուցումները գան, որպեսզի դիմեն քաղաքապետարան՝ դրանք վերացնելու պահանջով: Եթե իրենց պահանջը չբավարարվի, նրանք պատրաստվում են դիմել դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Ամենաշատ