News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ուելսում ընդունված ՆԱՏՕ-ի եզրափակիչ հռչակագրում հստակորեն նշվում էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հանդես է գալիս ղարաբաղյան հարցի խաղաղ խարգավորման օգտին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբին ճանաչում է՝ որպես բանակցությունների համակարգող: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ազդեցությունը Հայաստանի եւ Հարավային Կովկասի վրա» թեմայի քննարկման շրջանակներում լրագրողներին հայտարարեց Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Քեթրին Լիչը:

«Ես հասկանում եմ, որ Հայաստանը ՆԱՏՕ-ի հռչակագրում առկա ձեւակերպումների համար ուրախ չէ, սակայն որպես Դաշինքի անդամ-երկրի ներկայացուցիչ շատ ուրախ եմ փաստել, որ հռչակագրում հստակորեն նշված էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը կողմ է հակամարտությունների խաղաղ կարգավորմանը: Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ որպես ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների համակարգող», - նշեց բրիտանացի դեսպանը:

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի հռչակագիրն ընդունվել է Ուելսում՝ սեպտեմբերի 4-5-ին: Այնտեղ ասվում է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանության մասին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Ամենաշատ