News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ընդունել է «Ղազախստանի հայերի միություն» եւ «Մասիս» հայկական մշակութային կազմակերպությունների ղեկավար, Ալմաթիի «Եվրապոլիս» թաղամասի սեփականատեր, գործարար Էռնեստ Վարդերեսյանին, որը Հայաստան է ժամանել Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով։

Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ Հրանուշ Հակոբյանն իր խոսքում ընդգծել է, որ 2014 թ. Է. Վարդերեսյանի ջանքերով ստեղծված հայկական երկու կազմակերպությունները նպատակ ունեն համալրելու Ղազախստանի տարբեր շրջաններում գործող 17 համայնքային կազմակերպությունների շարքը, համակարգելու, ուղղորդելու հայապահպանությանն ուղղված ջանքերը:

Էռնեստ Վարդերեսյանը ներկայացրել է 2014 թ, ստեղծված հայկական 2 կազմակերպությունների գործունեությունը՝ հատկապես կարեւորելով երկրի հայաշատ քաղաքներում հայապահպանական գործի կազմակերպմանն ուղղված նոր կառույցների ստեղծումը, ինչպես նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ աջակցության պատրաստակամության համար՝ Է.Վարդերեսյանը նշել է, որ առաջիկայում ծրագրել են այցելել Հայաստան եւ երիտասարդներին ծանոթացնել հայրենի պատմական հուշարձաններին:

Տպել
Ամենաշատ