News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Հայ ժամանակակից գրականությունը կաղում է, եւ դա միայն Հայաստանում չէ, այլ ամբողջ աշխարհում։ Այս մասին Գյումրիում իր հեղինակած «Վարձու ինքնասպանները» գրքի շնորհանդեսի ժամանակ լրագրողների հետ զրույցում սեպտեմբերի 16-ին ասաց գրող, թատերագիր Վահրամ Սահակյանը։

«Այսօրվա գրականությունը իսկապես մի տեսակ կաղում է, եւ դա վախենալու է ամբողջ աշխարհում։ Մարդու կյանքում միշտ ինչ-որ բանի խնդիր պետք է լինի, որ այդ ժամանակ ինքը ուզի ճակատը ջարդել»,-ասաց Վահրամ Սահակյանը՝ ավելացնելով, որ միայն այդ ժամանակ «տաղանդները մի տեղից բլթբլթալով դուրս կգան»։

Վահրամ Սահակյանի խոսքով՝ այսօր գրեթե ժամանակակից գրողներ չկան, իսկ պատճառը, ըստ նրա, հասարակության մտածելակերպն է, որոնք միայն բամբասանքով ու դժգոհելով են զբաղված։

«Ռաբիսությունը մտավ հավատի ու կրոնի մեջ, էդ տեսակ կեղտոտությունը, ճղճիմությունը հասարակության բոլոր ճյուղերի մեջ է»,- ասաց գրողը:

Խոսելով «Վարձու ինքնասպանները» գրքի մասին՝ Վահրամ Սահակյանը նշեց, որ իր բոլոր վեպերից այն ամենահաջողվածն է։

Վահրամ Սահակյանի խոսքով, թեւ գիրքը գրված է առաջին դեմքով, սակայն դա հենց ինքը չէ։

««Ես» բառը ես չեմ գրել, ես ո՞վ եմ, որ «Ես» բառով գրեմ։ Այդ գիրքը շատ ժամանակների միջով է անցել, շատ տարբեր պատմություններ ունի։ Սերը, ատելությունը, այն ամենը, ինչ կա գրականության մեջ, խատացված է այս գրքում»,- ասաց գրողը՝ ավելացնելով, որ այս վեպում ինքը «փորձել է չափը չանցնել»։

Նշենք, որ «Վարձու ինքնասպանները» վեպը Վահրամ Սահակյանի չորրորդ վեպն է՝ նախատեսված 18 տարեկանից բարձր ընթերցողների համար։

Տպել
Ամենաշատ