News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամներին` հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանի գլխավորությամբ:

Հանդիպմանը քննարկվել են պետաիրավական համակարգում Արցախի եւ Հայաստանի փոխգործակցությանը վերաբերող հարցեր:

Նախագահը կարեւորել է այս ուղղությամբ երկու հայկական պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության շարունակական ընդլայնումը` նշելով, որ դրա համար առկա են բոլոր անհրաժեշտ հիմքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ