News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջին ատյանի դատարանը չի գնահատել թրաֆիկինգի մեղադրանքով 11 տարվա ազատազրկման դատապարտված Ռաֆիկ Մարկոսյանի գործով առանցքային վկաների ցուցմունքները։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Վերաքննիչ դատարանում կայացած դատական նիստին հայտարարեց Ռաֆիկ Մարկոսյանի փաստաբան Մարինե Թովմասյանը։

«Ամբողջ դատաքննության ընթացքում ես կարեւոր ցուցմունքներ եմ ձեռք բերել, Ռուսաստանում գտնվող վկաներից, որոնք ոչ մի ձեւ չեն գնահատվել առաջին ատյանի դատարանի կողմից, այնինչ դրանք կարող էին ամբողջովին փոխել գործի ընթացքը»,-ասաց փաստաբանը։

Դատախազը չկարողացավ մեկնաբանել, թե ինչու այդ վկայություններին ոչ մի գնահատական չի տրվել՝ ոչ նախաքննական  մարմինների, ոչ դատարանի կողմից։

Նշենք, որ տուժող Աստղիկ Գլաստյանը եւ նրա մայրը, որոնք այսօր պետք է վկայություն տային, դատարան չէին ներկայացել։

«Հարցման միջոցով կխնդրեի, որ դատարանը պարզեր տուժող Աստղիկի եւ նրա մոր գտնվելու վայրը, քանի որ իմ տեղեկություններով՝ նրանք Ռուսաստանի նույն քաղաքում են, որտեղ, ըստ մեղադրանքի, Աստղիկը ենթարկվել է թրաֆիքինգի իմ պաշտպանյալի կողմից, եւ զբաղվում են հողագործությամբ»,-ասաց փաստաբանը։

Նշենք, որ 25-ամյա Ռաֆիկ Մարկոսյանը դատապարտվել էր 19-ամյա Աստղիկ Գալստյանին իր նախկին սիրուհի Քրիստինե Ներսիսյանի հետ միասին թրաֆիկինգի ենթարկելու մեղադրանքով,  եւ ազատազրկվել 11 տարով։ Ռաֆիկը պնդում է, որ Աստղիկի հետ Երեւանում ամուսնացել է, ապա մեկնել Ռուսաստանի Մինվոդի քաղաք բնակվելու։ Մինչդեռ Աստղիկի խոսքով՝ Ռաֆիկ Մարկոսյանը ի սկզբանե իրեն թրաֆիկինգի ենթարկելու նպատակով է սիրուհու՝ Քրիստինեի հետ կազմակեպել իրենց ձեւական ամուսնությունը, սակայն երբ տեղափոխվել են Մինվոդի քաղաք, փորձել է ստիպել իրեն նախ մարմնավաճառությամբ, ապա հողագործությամբ զբաղվել։

Փաստաբան Մարինե Թովմասյանը նորից պնդեց, որ իր պաշտպանյալի արարքներում հանցակազմ չկա, քանի որ տուժող Աստղիկ Գալստյանն անձամբ է Ռուսաստանում գտել սոխ մշակելու աշխատանքը, բացի դրանից, նա կարող էր զանգահարել եւ այդ մասին ասել ծնողներին, սակայն բազմիցս շփվել է նրանց հետ հեռախոսով եւ ոչինչ չի ասել, նաեւ կարող էր դիմել տեղի հայերին, եթե կարողանում էր աշխատանքի հարցով դիմել, սակայն դա էլ չի արել, եւ ի վերջո հողագործությամբ նրանք երեքով են զբաղվել, այլ ոչ թե Աստղիկը միայնակ։

«Ուստի դատարանին խնդրում եմ կամ արդարացնել Ռաֆիկ Մարկոսյանին, կամ գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության»,-իր ելույթը եզրափակեց փաստաբանը։

Մեղադրողը պնդեց, որ անկախ բերված հանգամանքներից՝ մեղադրյալի արարքը թրաֆիկինգ է։

«Իսկ ինչ վերաբերում է տուժողի անձը բնութագրող հատկանշներին, ապա դրանք բացարձակապես  նշանակություն չունեն, քանի որ նման մի խոսք կա՝ «անբարոյականին էլ կարելի է բռնաբարել»,- ասաց մեղադրողը։

Ամբաստանյալ Ռաֆիկ Մարկոսյանի եղբայրը՝ Գագիկ Մարկոսյանը, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ իր եղբայրը թրաֆիկինգի չի ենթարկել Աստղիկ Գալստյանին, այլ վերջինը նրա «գլխին սարքել է»։

«Յանի ախպերս Աստղիկին դրդել է, որ ինքը անբարո բաներ անի, հողագործությամբ զբաղվի, բայց նման բաներ չի եղել, ես կապի մեջ եմ եղել, խոսել եմ, հենց հիմա էլ այն մարդիկ, ում տանը նրանք մնացել են, այստեղ են,  կարող են ցուցմունք տալ այդ մասին»,-ասաց նա։

Ամբաստանյալի եղբայրը նշեց, որ եթե Աստղիկ Գալստյանը թրաֆիկինգի ենթարկվեր, ապա հազիվ թե նորից մեկներ նույն քաղաք աշխատելու։ Նշենք, որ Աստղիկ Գալստյանը թրաֆիկինգի ենթարկվելու համար ստացել է բժշկական փաթեթ, եւ մեկնել է Մինվոդի  բուժվելու։

Գագիկ Մարկոսյանը նշեց, որ եւ ինքը, եւ իր ծնողները դեմ են եղել Ռաֆիկի եւ Աստղիկի ամուսնությանը, այդ պատճառով էլ երբեք Աստղիկենց տուն չեն գնացել։

«Ես չեմ էլ իմացել, որ իրենք շփվում են, որովհետեւ էդ աղջիկը իմ ընկերոջ խանութում է աշխատել, էդ աղջիկը անբարոյականի մեկն է եղել, իրա միակ ցանկությունը էն է եղել, որ մնար մի տղու վրա։ Իմ ընկերներցս մեկն էլ իրեն հարցրել է՝ ինչի չի ամուսնանում, սիրուն աղջիկ ես, ասում էր՝ «վախենում եք՝ մեկի վրա չմնա՞մ», ու մնաց էլի սենց»,-ասաց Գագիկ Մարկոսյանը։

Նրա խոսքով՝ իր եղբայրն էլ չի ցանկացել ամուսնանալ Աստղիկի հետ։

«Ռաֆիկը չամուսնացավ, էդ աղջկա հերը ստիպեց, որ ամուսնանա։ Երբ գնացել էին Սեւան, զանգել, ասել էր՝ կամ պիտի ամուսնանաս հետը, կամ էլ գնում եմ քաղմաս, հաղորդում տամ, որ աղջկաս տարել, բռնաբարել ես։ Ախպերս էլ միլիցիայություն չընկնելու համար ամուսնացավ,  բայց ասեց, որ Հայաստանում չի կարող ապրել, դրա համար էլ գնացին Ռուսաստան, ինչը 18 օր տեւեց։ Ռաֆիկի գործով քննիչն ապրում է հենց Աստղիկենց բակում, նրան էլ խնդրել են, որ էս թրաֆիկինգի գործը սարքի, որ Ռաֆոյից  վրեժխնդիր լինեն»,-պատմեց Գագիկը։

Դատական նիստը հետաձգվեց։

Նշենք, որ Ռաֆիկ Ավետիսի Մարկոսյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 132.2-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 4-րդ, 7-րդ կետերով և ազատազրկվել 11 տարով։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Ամենաշատ