News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքի վարչապետ Հայդեր ալ-Աբադին հայտարարել է, որ երկիրը կարող է պայքարել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ՝ առանց օտարերկրյա ցամաքային զորակազմի:

Associated press գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ վերջինս միջազգային հանրությանը կոչ է արել ընդլայնել հարեւան Սիրիայի ծայրահեղականների դեմ  պայքարի արշավը, քանի որ, նրա խոսքով՝ ԻՊ-ի դեմ պայքարը անվերջանալի կլինի, եթե այն իրականացվի միայն մեկ երկրի սահմաններում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը, օգտվելով Իրաքի բնակչության մի մասի՝ երկրի կենտրոնական իշխանությունների նկատմամբ դժգոհությունից, մի քանի հյուսիսային եւ հյուսիս-արեւմտյան նահանգներ է զավթել, որտեղ հայտարարել է այսպես կոչված «իսլամական խալիֆայության» ստեղծման մասին: Ծայրահեղականները ահաբեկում են բնակիչներին՝ ստիպելով նրանց թողնել ամեն ինչ եւ փախչել: ԻՊ-ի վերահսկողության տակ գտնվող շրջաններում փախստականների թիվը հասել է մի քանի հարյուր հազարի, մի քանի հազարը զոհվել են եւ հազարավոր մարդիկ ահաբեկիչների կողմից առեվանգվել:

Միջազգային հանրությունը վտանգավոր ահաբեկչական կազմակերպության  ոչնչացման համար կոալիցիա է կազմում, առանձին երկրներ Իրաքին ռազմական եւ հումանիտար օգնություն են տրամադրում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ