News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը` ուղեկցությամբ գրող, հրապարակախոս տիար Զորի Բալայանի:

Մամուլի ծառայությունից հայտնում են, որ Նորին Սրբությունն ուրախություն է հայտնել  բարոնուհի Քոքսին եւս մեկ անգամ Հայաստանում տեսնելու առիթով` վերջինիս նկատելով հայ ժողովրդի համար շատ հարազատ ու մտերիմ դարձած մի անձնավորություն: Ամենայն Հայոց Հայրապետը նաեւ իր բարձր գնահատանքն է փոխանցել բարոնուհուն՝ գործադրած հայանպաստ ջանքերի կապակցությամբ, որոնք մեծապես նպաստում են արցախահայության իրավունքների պաշտպանությանը եւ Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմանը:

Տիկին Քոքսը նույնպես իր սրտի խոսքն է ասել` շնորհակալություն հայտնելով Նորին Սրբությանը ջերմագին ընդունելության համար, եւ ներկայացրել Հայաստան իր արդեն 82-րդ այցից ստացած տպավորությունները:

Հանդիպմանը քննարկվել են Հայ Եկեղեցու առաքելությանը, կրթական, սոցիալական ոլորտներում իրականացվող ծրագրերին եւ միջեկեղեցական հարաբերություններին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով ծրագրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ