News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Չինաստանի Գուանդուն նահանգի Չժանտյան քաղաքում պարզվել է, որ ամուսնացած ոստիկանը սեռահական հարաբերություններ ունի ուրիշի կնոջ հետ: Իրավապահին հայտնաբերել էին խաբված ամուսինն ու նրա օգնականը: Նրան ծեծի էին ենթարկել ու հանձնել ոստիկանությանը, գրում է «The Shanghaiist»-ը:

Չինացի Մի Չենը որոշ ժամանակ առաջ սկսել էր կնոջ կասկածել դավաճանության մեջ, սակայն մինչեւ վերջերս չէր հաջողվում հաստատել կասկածները: Հաջողությունը նրան ժպտացել էր այն բանից հետո, երբ գիշերը գաղտնի հետեւեց նրան հանդիպման վայրից դեպի մեքենայի կայանատեղի: Այնտեղ կինը հանդիպեց ճանապարհային ոստիկանության 40-ամյա աշխատակից Գո Չիուի հետ:

Կնոջ անհավատարմությունից բարկացած տղամարդը  զանգահարել է ընկերներին, որոնք դեպքի վայր են հասել եւ հարձակվել սիրեկանների վրա: Ոստիկանին, ում հագին միայն գուլպաներ են եղել, դուրս են հանել մեքենայից: Նրան ծեծի են ենթարկել, հետո կապել ձեռքերն ու տարել ոստիկանություն, հաղորդում է «NEWSru.com»-ը:

Խաբված ամուսինը պարզաբանել է, որ ցանկացել է պատժել ոստիկանին, ինչպես նաեւ ցույց տալ ընկերներին իրենց աշխատակցի իրական դեմքը: «Այժմ նա գաղտնիքներ չունի»,- հավելել է Չենը:

Տղամարդու խոսքով՝ ոստիկանը խաբել է անգամ իր կնոջը: Նրան իրավապահը հայտարարել է, թե ոստիկանության պետ է, այլ ոչ թե շարքային իրավապահ, որի պաշտոնը ոչ այլ ինչ է, քան կայանատեղիի պետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջիբութիի ափերի մոտ ներգաղթյալներ տեղափոխող նավ է շրջվել. առնվազն 16 մարդ զոհվել է, 28-ը՝ անհետ կորել
Ջիբութիում Եթովպիայի դեսպան Բերհանու Ցեգայեն հայտնել է, որ նավը Եմենից եթովպացի ներգաղթյալներ էր տեղափոխում...
Հաքերը կոտրել է չեխական լրատվամիջոցի կայքը և երկրի նախագահի դեմ մահափորձի մասին երկու կեղծ պատմություն հրապարակել
Denik N-ը և չեխական հեռուստաընկերությունը ևս հայտնել են կեղծ լուրերը, ըստ որի Պելեգրինիի դեմ դավադրությունը ծրագրել է Պրահայում ուկրաինացի դիվանագետը…
Գողը նաեւ թմրամոլ էր. Մուղնիում բնակարաններից մեկից գողացել էր լվացքի մեքենա եւ սառնարան
Ապրլիլի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում բնակարանային գողության...
Գեղակերտի 62-ամյա բնակչի սպանության համար մեղադրանք է ներկայացվել վերջինիս որդուն. ՔԿ-ն մանրամասնում է
Նախնական տվյալներով՝ դեպքի օրը տուժողի և նրա որդու միջև ընտանեկան, անձնական հարցերի շուրջ ծագած տարաձայնությունները վեր են ածվել...
Մարոկկոյի մաֆիայի ղեկավարը, որը սպառնացել էր հոլանդական գահի ժառանգորդուհուն, փախել է Իսպանիայից
Սակայն նահանգային դատարանը որոշել է ազատ արձակել տղամարդուն՝ սահմանափակումներով, այդ թվում՝ անձնագրի բռնագրավմամբ
Արարատի Նշավան գյուղում գյուղացիները, հրշեջներն ու պարեկները կանխել են անասնագոմում բռնկված հրդեհի տարածումը
Ապրիլի 22-ին, հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 22:30-ի...
Ամենաշատ