News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնի երկու թեկնածուներն էլ միակարծիք են, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները շարունակելու համար լավագույն ձեւաչափն է: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 17-ին դիվանագետները հայտարարել են ամերիկյան Սենատի հանձնաժողովում լսումների ժամանակ:

Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնի թեկնածու Ռիչարդ Միլզի կարծիքով՝ հակամարտության կարգավորման հարցում անհրաժեշտ է հենվել երեք սկզբունքի վրա. ուժի չկիրառման, տարածքային ամբողջականության, ինչպես նաեւ ազգերի ինքնորոշման իրավունքի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումներ են անցկացվել, որոնց ընթացքում դիտարկվել են Հայաստանում եւ Ադրբեջանում ԱՄՆ դեսպանների պաշտոնների թեկնածությունները:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Հայաստանում դեսպանի պաշտոնում առաջադրել էր Ռիչարդ Միլզի, իսկ Ադրբեջանում՝ Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ