News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


10-ամյա Վլադիմիր Ախոյանը Վրաստանի Ուռեկի քաղաքում օգոստոսի վերջին կայացած միջազգային առաջնությանը կարատեի սեմիկոնտակտ ոճում առաջին ռաունդում հաղթել է մրցակցին եւ զբաղեցրել իր տարիքային խմբում առաջին տեղը։

«Իմ մրցակիցն ադրբեջանցի էր, ես շատ էի ուզում նրա հետ մրցել եւ ուժեղ կպնել»,- NEWS.am-ին ասաց Վլադիմիրը։

Վլադիմիրի սենսեյ Գեւորգ Սարգսյանի խոսքով, նա խոստումնալից մարզիկ է, ունի լավ տեխնիկա։

«Վլադիմիրը խոստումնալից մարզիկ է։ Նա տասը տարեկանում արդեն հասցրել է կատա ոճում Հայաստանի չեմպիոն դառնալ»,- ասաց Վլադիմիր Ախոյանի սենսեյը՝ ավելացնելով, որ արդյունքները բավարար էին, սակայն դեռ աշխատելու շատ բան կա։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայում Վլադիմիրը սկսել է կարատեի շոտոկան ոճով պարապել սկսած 5 տարեկանից՝ եղբոր հորդորով։ Օրական նա մարզվում է 4-ից 5 ժամ, հետեւում հատուկ սննդակարգի։ Նրա նպատակը իր ոճում աշխարհի չեմպիոն դառնալն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ