News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարարության վարչական համալիրում սեպտեմբերի 16-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանի եւ խորհրդի անդամների հետ:

ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե ողջունելով հասարակական խորհրդի անդամներին եւ շնորհակալություն հայտնելով համատեղ եւ արգասաբեր աշխատանքի համար, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը բանակ-հասարակություն կապի ամրապնդման խորապատկերում կարեւորել է հասարակական խորհրդի գործունեության շարունակականությունը: 

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է հասարակական խորհրդի ծավալած գործունեության կարեւորությունը զինված ուժերի համալրման գործընթացում, մասնավորապես զորակոչերի շրջանում:

Ներկայացնելով վերջին մեկ տարվա ընթացքում կատարած աշխատանքները, աշխատանքային հիմնական ուղղությունները, ձեռքբերումներն ու առաջիկա անելիքները, պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ, պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը, ինչպես նաեւ խորհրդի անդամները հավաստիացրել են, որ առաջիկայում եւս իրենց գործունեությունը միտված է լինելու բանակ-հասարակություն կապի առավել սերտացմանը, տարաբնույթ սոցիալ-մշակութային միջոցառումներ կազմակերպելուն, բանակում առկա խնդիրների բարձրաձայնմանը, ինչպես նաեւ զինծառայողների գիտելիքների ու նրանց քաղաքակրթության մակարդակը առավել բարձրացնելուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ