News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Եմենում շիա ապստամբների եւ անվտանգության ուժերի միջռւ բախումներ են տեղի ունեցել, որոնց հետեւանքով 50 մարդ է զոհվել, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Ինչպես հաղորդել է արբանյակային «Sky News – Arabiya» հեռուստաալիքը, զոհերի թվում 12 զինծառայող կա: Վիրավորվել են տասնյակ մարդիկ:

Հեռուստաալիքի տվյալների համաձայն՝ բախումները տեղի են ունեցել Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ ընկած հատվածում այն բանից հետո, երբ շիա ապստամբները հարձակվել են զինծառայողների շարասյան վրա: Հաղորդում են նաեւ սունի ֆունդամենտալիստների մասնակցությամբ զինված բախումների մասին Սանայից հյուսիս ընկած հատվածում՝ Շամլան շրջանում: Լրատվամիջոցների տվյալներով՝ այնտեղ չորս ուժային է զոհվել:

Եմենի բանակն ուժեղացրել է դիրքերը Շամլանի շրջակայքում՝ ապստամբների առաջխաղացումը թույլ չտալու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ