News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի փոխնախագահ Գոռ Նահապետյանը վաճառել է «Ռիսոնտ» ռեստորանային հոլդինգի իր բաժնեմասը, որը կառավարում էր «Էտաժ» ցանցը:

Ըստ rbcdaily.ru-ի, «Ռիսոնտ»-ը վաճառվել է շուրջ կես տարի առաջ, հոլդինգի համահիմնադիր Անդրանիկ Սարգսյանին:

Նշվում է, որ Նահապետյանը հոլդինգի հիմնական սեփականատերն էր. նրան էր պատկանում «Ռիսոնտ հոլդինգ» ՍՊԸ-ի բաժնետոմսերի 99.8%-ը, եւս 0.01-ական տոկոս ունեին Սարգսյանն ու Անուշավան Արզումանյանը:

Ներկայում «Ռիսոնտ»-ը 13 «Էտաժ» անվանումով սրճարան ունի (ճապոնական, իտալական եւ մեքսիկական խոհանոց), «Դալ Կապո» պիցցերիա, «Տրոյա» ռեստորան եւ երկու «Ռոզե» կարաոկե: «ՍՊԱՐԿ»-ի տվյալներով, «Ռիսոնտ»-ը շահութաբեր չի եղել ստեղծման պահից՝ 2006 թվականից. 2012թ. մաքուր վնասը հասել է շուրջ 297 հազար դոլարի, հասույթը կազմել է 2.5 մլն դոլար: Նահապետյանը հավաստում է, որ 2014 թվականին հոլդինգը պետք է արդեն շահույթ ապահովի:

Կողմերը գործարքի արժեքը չեն նշում: RestCon խորհրդատվական ընկերության գործադիր տնօրեն Անդրեյ Պետրակովի գնահատմամբ, «Էտաժ»-ին համարժեք ռեստորանը (միջինը շուրջ 1.000 ռուբլի կամ 27 դոլար հաշվով) շուկայում արժե 1.5-2 մլն դոլար, այսինքն՝ «Ռիսոնտ»-ի բիզնեսը կարող է գնահատվել 20 մլն դոլարից ավելի:

Հարցազրույցներից մեկում Սարգսյանը պատմել էր, որ «Ռիսոնտ»-ն ընտանեկան բիզնես է, Գոռ Նահապետյանը ռեստորանատիրոջ զարմիկն է:

Գործարարները ծրագրում էին ընդլայնել իրենց բիզնեսը, սակայն հիմա, Սարգսյանի կարծիքով, շուկան թույլ չի տալիս կտրուկ քայլեր կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ