News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

«Հրապարակը» գրում է. «Սերժ Սարգսյանն ինչ-որ բաներից լուրջ անհանգստություն ունի եւ որոշել է իր թիմի «սանձերը ձգել»: Մենք գրել էինք, որ ՀՀԿ ԳՄ վերջին նիստերից մեկի ժամանակ նա խիստ հրահանգ է տվել կուսակիցներին` խելոք մնալ եւ կուսակցության գծի մեջ լինել: Խորհրդի նիստում հնչած ելույթների մեծ մասն էլ նվիրել է կուսակցական կարգապահությանն ու համախմբվածությանը: Այժմ Սերժ Սարգսյանը խոսքից անցել է գործի: Երեկ խորհրդարանում դռնփակ նիստում օրենսդիր եւ գործադիր մարմնի ներկայացուցիչները համատեղ քննարկել են այն նախագծերը, որոնք կառավարությունն ԱԺ է ուղարկել եւ պետք է քննարկվեն հաջորդ քառօրյայում: Սովորաբար դրանք քննարկվում են միայն հանձնաժողովներում, սակայն այժմ հստակ հրահանգ է եղել, որ նաեւ խմբակցության հետ կոնսուլտացիաներ արվեն, որպեսզի քննարկման ժամանակ բոլորը նույն գծի մեջ լինեն եւ  «պրոմըխ» չտան»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ