News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյուղատնտեսության նախկին նախարար, դաշնակցական Դավիթ Լոքյանի որդին՝ Սերգեյ Լոքյանը, ով Հովիկ Աբրահամյանի խորհրդականն ու աջ ձեռքն էր ԱԺ-ում, Աբրահամյանի վարչապետ նշանակվելուց հետո անգործ էր մնացել ընդամենը մի քանի օր։ Աշխատանքից ազատվելուց հաշված օրեր անց նա նշանակվեց վարչապետի խորհրդական։ Լոքյանն այն երիտասարդ բարձրաստիճան պաշտոնյաներից է, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հայտարարագրերի ռեեստրի համաձայն, աչքի են ընկնում մեծ շահաբաժիններով։
Այսպես, 2013 թ. տարեկան հայտարարագրի համաձայն, Սերգեյ Լոքյանը բաժնեմաս ունի երկու տարբեր ընկերություններում, համապատասխանաբար 63 միլիոն 400 հազար 140 եւ 8 միլիոն 65 հազար դրամի չափով: Տարեսկզբին նա ունեցել է 17 միլիոն 300 հազար դրամ դրամական միջոցներ, իսկ արդեն տարեվերջին` 4 միլիոն դրամ: Սերգեյ Լոքյանի տարեկան եկամուտը կազմել է 44 միլիոն 570 հազար դրամ: Դրանից աշխատավարձը ընդամենը 3 միլիոն 590 հազար դրամն է: 33 միլիոն 780 հազար դրամի չափով եկամուտ Լոքյանը ստացել է շահաբաժնից: Եվս 7 միլիոն 200 հազար դրամ էլ` վարձակալության դիմաց ստացվող վճարից։

Ի դեպ, Սերգեյ Լոքյանը վարչապետի խորհրդականի պաշտոնի ստանձնման հայտարարագիր չի ներկայացրել, ինչը օրենքի խախտում է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ