«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԼՂՀ ԱԺ պատգամավոր, արցախյան հերոս Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով 11 տարի ազատազրկման դատապարտված Արա Ավետյանի հարազատները դիմել էին ԼՂՀ վերաքննիչ դատարան` բողոքարկելու ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշումը, սակայն ապարդյուն: Վճիռը մնացել է անփոփոխ:
Հիշեցնենք, որ 2013 թ. դեկտեմբերի 31-ին մահափորձ էր իրականացվել արցախյան հերոսի դեմ: Ավելի ուշ, գործի շրջանակներում կալանավորվեցին Արա Ավետյանը եւ Սերգեյ Հարությունյանը, ովքեր հայտարարում էին, թե Վիտալի Բալասանյանը խաբել է իրենց: Սակայն ԼՂՀ խորհրդարանի պատգամավորը հայտարարում էր, թե այս գործի հետեւում պատվիրատուներ կան: Արդյունքում` դատարանը Արա Ավետյանին դատապարտեց 11, իսկ Սերգեյ Հարությունյանին` 9 տարի ազատազրկման: Մեզ հասած տեղեկություններով` Արա Ավետյանի հարազատները լուրջ են տրամադրված: Ըստ երեւույթին, նրանք կդիմեն ԼՂՀ Վճռաբեկ դատարան եւ գործը, միգուցե, հասնի նաեւ Մարդու իրավունքների Եվրոպական դատարան»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում