News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. ««Որոտանի ՀԷԿ»-ի վաճառքի գործարքի կոռուպցիոն բնույթի մասին  շատ է խոսվել: Ընկերությունը Տիգրան Սարգսյանի օրոք վաճառվել է ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» ընկերությանը 180 միլիոն դոլարով, երբ դրա իրական արժեքը տասնապատիկ ավելին է: Խնդիրը միայն ընկերության վաճառքի ցածր գինը չէ: Սրանից բացի, օրենքի կոպիտ խախտմամբ իրականացվել է ջրամբարների վաճառքը, եւ այս ամենն արվել է առանց ԱԺ պատգամավորների գիտության:
«ՉԻ» տեղեկություններով` այսօրվա կառավարությունը խնդիր է դրել որոշակիորեն փոխել կայացած գործարքը: Ավելին, չի բացառվում, որ այն պարզապես չեղյալ հայտարարվի: Բայց այստեղ խնդիր է առաջացել կապված հարցադրման հետ` ով է հետ վճարելու կայացած գործարքի ատկատը: Մեր տեղեկություններով` Տիգրան Սարգսյանի շուրջ նոր սկանդալային պատմություն է հասունանում»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ