News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«168 ժամ» թերթը գրում է. ««Ղարաբաղը չպետք է ետին պլան մղվի այն պատճառով, որ բանակցություններում առաջընթաց չկա: Այն պետք է ավելի բարձր տեղ զբաղեցնի միջազգային օրակարգում, եւ ավելի մեծ ջանքեր պետք է գործադրվեն առաջընթացն ապահովելու համար, որովհետեւ եթե դա չարվի, մի գեղեցիկ օր պատերազմի սպառնալիքը եւ բախումները կբերեն շատ տգեղ հետեւանքների»,- մեր թղթակցի հետ հարցազրույցում ասել է «Եվրոպական քաղաքականության կենտրոնի» քաղաքական վերլուծաբան Ամանդա Փոլը։ Նա համաձայն չէ այն տեսակետի հետ, որ Մինսկի խումբը կարող է փլուզվել, գուցե այն ընդլայնման անհրաժեշտություն ունի։ Վերլուծաբանը հիշեցրել է, որ Ուելսում ամերիկյան նախաձեռնությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հետ հանդիպմանը ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին ընդգծեց Մինսկի խմբի կարեւորությունը: Ըստ նրա՝ նախագահների միջեւ հանդիպումները ողջունելի են եւ պետք է դիտարկվեն որպես կարեւոր պայման՝ երկու առաջնորդների միջեւ կապը պահպանելու եւ միգուցե հետագա լարվածությունը կանխելու իմաստով։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, Ամանդա Փոլի կարծիքով, նրա դերակատարությունը պետք է հավասարակշռել, քանի որ Ռուսաստանն իրեն ներկայացնում է որպես միակ խաղացող, ով կարող է ազդել Հայաստանի եւ Ադրբեջանի վրա»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ