News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման Շոտլանդիայի անկախության հանրաքվեի հանդեպ իր վերաբերմունքն արտահայտել է Սպիտակ տան Twitter-յան էջում:

«Մեծ Բրիտանիան բացառիկ գործընկեր է Ամերիկայի համար եւ բարության ուժը փոփոխական աշխարհում: Հուսով եմ, որ այն կմնա ուժեղ, հուսալի եւ միաբան», - Twitter-ում գրել է Բարաք Օբաման:

Ըստ  TOPSY վերլուծական գործակալության՝ Բարաք Օբաման  հազվադեպ է իր անունից գրառումներ հրապարակում:  Վերջին կես տարում նա ընդամենը 17 հրապարակում է կատարել, ինչը կարելի է կռահել «-bo» թեգից, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

Շոտլանդիայի անկախության հանրաքվեն կկայանա այսօր՝ սեպտեմբերի 18-ին: YouGov միջազգային կազմակերպության հարցումների տվյալով, որոնք անց են կացվել սեպտեմբերի  15-17-ին Times եւ Sun թերթերի պատվերով,  Շոտլանդիայի անկախությանը կողմ է պատասխանողների 48% -ը, դեմ՝ 52%-ը, չհաշված 6% չկողմնորոշվածներին: Հարցմանն ընդհանուր առմամբ մասնակցել է 3 հազար մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ