Փրկարար ծառայությունը սեպտեմբերի 17-ին, ժամը 23.52-ին ահազանգ է ստացել, որ Երեւանի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, այրվում է «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 00.04-ին, մարվել՝ 00.12-ին:
Ամբողջությամբ այրվել է «Ֆորդ» մակնիշի 68 LT 049 պետհամարանիշով ավտոմեքենան: