News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ֆեմինիստուհի Անիտա Սարգսյանը, ով հայտնի է տեսանյութերի շարքից, որոնցում պաշտպանում է կանանց իրավունքները տեսախաղերում, մանրամասն պատմել է համացանցում իր դեմ ծավալված հալածանքների մասին:

Ըստ նրա՝ երկու մարտավարություն էր որդեգրվել: Առաջին՝ կեղծ հաշիվների ստեղծում, որտեղ էլ առավել կեղծ  Անիտա Սարգսյանը տարատեսակ հիմարություններ էր գրում: Երկրորդ՝ իրականությանը չհամապատասխանող լուրերի տարածում:

Սարգսյանի խոսքով՝ սուտը, որը կրկնվում է բազմիցս, ճշմարտանման է դառնում եւ հաճախ դժվար է լինում այդ հորինվածքները հերքել:

Որոշ դեպքերում անհաջող կատակները կարող են անգամ կյանքի համար սպառնալիք դառնալ: Խոսքը վերաբերում է հաշվեհարդարի մասին սպառնալիքներով նամակներին, որոնք Անիտան ստացել է վերջերս:  Արդյունքում աղջիկը ստիպված է եեղել տեղափոխվել այլ վայր եւ դադարեցնել գործունեությունը: Անիտան նշում է, որ տեսախաղերով տարված աղջիկներին օգնելու լավագույն միջոցը հասկանալն է, որ նրանք ունեն իրենց ցանկություններն ու նախասիրությունները, փոխանցում է  Mail.ru-ն:

Անիտա Սարգսյանը Tropes vs. Women in Video Gamesշարքի հեղինակն է, որը պատմում է տեսախաղերում  կանանց կերպարի հետ կապված խնդիրների մասին: Նա նվաստացուցիչ է համարում այն, որ կանանց սովորաբար «գեղեցիկ եւ սեքսուալ դեկորացիայի» դեր է վերապահվում: Նրա առաջին հոլովակը հայտնվել էր 2013թ., ինչից հետո  Սարգսյանը սկսել էր ենթարկվել համացանցից օգտվողների հարձակումներին: Սկզբում աղջիկն ուղղակի փակում էր մեկնաբանությունների հնարավորությունը, այժմ ստիպված է ավելի խիստ միջոցների դիմել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ