News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թայվանի վարչապետ Ցզյան Իխուան մի շարք խոշոր սկանդալների ֆոնին խստացրել է սննդի արդյունաբերության անվտանգության ստադարտների խախտման համար պատիժը:

Ավելի վաղ, ցածրորակ բուսական յուղ մատակարարելու համար, որի օգտագործումը կապված է սրտանոթային հիվանդությունների եւ նույնիսկ քաղցկեղի ռիսկի հետ, ընկերություններից մեկին տուգանել էին 1,6 մլն  դոլարով հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Ըստ սահմանված փոփոխությունների՝ արգելված նյութերի օգտագործման կամ բաղադրիչների փոփոխության համար մեղավորներին մինչեւ 7 տարվա ազատազրկում է սպառնում: Եթե այդ խախտումները հանգեցնեն մարդկանց մահվան, օրինախախտներին սպառնում է  ցմահ բանտարկություն:

Սննդի ոլորտում խախտումների մասին տեղեկություններ հաղորդող մարդկանց խոստացվել է մինչեւ 60 հազար դոլար պարգեւատրում:

Ինչպես նշում է Թայբեյում BBC-ի թղթակիցը, Թայվանի խոհանոցը նախկինում բարձր հեղինակություն ուներ, սակայն սկանդալների հերթագայությունը այս արդյունաբերությանը հսկայական վնասներ է պատճառել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ