News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դատական համակարգն այսօր դե յուրե անկախ է, դե ֆակտո կախված է իշխանությունից եւ ընդդիմությունից, իսկ այդ խնդիրը լուծելու համար կա միայն մեկ տարբերակ՝ Սահմանադրական փոփոխությունները։ Սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Միայն Սահմանադրական բարեփոխումների շնորհիվ կունենանք անկախ դատական համակարգ։ Իսկ այսօր այն դե ֆակտո կախված է բոլորիցս, ամեն մեկս մեղքի իր չափի բաժինն ունի։ Իսկ Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ մենք կունենանք իրոք օրինակելի համակարգ, ճիշտ համակարգ, երբ այլեւս ոչ մի քաղաքական ուժ չի ասի, որ դատավորը կաշառված էր, նրան առել են եւ այլն, եւ այլն»,- ասաց նա։

NEWS.am-ի հարցին՝ արդյոք թե ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, «Նոյեմբերի 5-ի» գործով կալանավորված Շանթ Հարությունյանն ու ընկերները անկախ դատական համակարգով չեն ազատազրկվում, ՀՀԿ-ական պատգամավորը պատասխանեց. «Եկեք չանձնավորենք, նորից եմ ասում՝ դատական համակարգն անկախ կլինի միայն Սահմանադրական փոփոխությունների շնորհիվ»։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգը ՀՀ նախագահին եւ հասարակությանը կներկայացվի հոկտեմբերի երկրորդ կեսին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ