News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, երկիրը խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու դեպքում, հնարավոր է այլ պաշտոն զբաղեցնի, օրինակ՝ վարչապետի, Ազգային ժողովի նախագահի։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը։

«Իսկ ո՞վ է ասում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է նախագահ մնալ։ Նա կարող է այլ պաշտոն զբաղեցնել։ Ամեն դեպքում Հանրապետական կուսակցությունը կադրային ոչ մի խնդիր չունի, Սահմանադրական բարեփոխումների դեպքում էլ մենք ենք մնալու իշխանության։ Ինչ մնում է իմ անձնական կարծիքին, ապա ես կողմնակից եմ այնպիսի կառավարման համակարգի, որ փոխադարձ վերահսկողության համակարգ լինի, այսինքն թեւերի անջատում լինի, բայց վերահսկողություն լինի նաեւ։ Ամենակարեւորն է, որ որեւիցե դեպքում քաղաքական ճգնաժամ չունենանք։ Բայց  խորհրդարանը ներկայացնում է քաղաքական հիմնական ուժերին, ապա կարծում եմ՝ ճիշտ կլինի նրանց ավելի մեծ լիազորություններ տալ»,- ասաց նա։

Նշենք, որ Սահմանադրական բարեփոխումներին այս պահին խորհրդարանական ուժերից միայն ՀՅԴ-ն է կողմ արտահայտվել: Քաղաքական մյուս ուժերից ԲՀԿ- եւ ՀԱԿ-ը կտրուկ դեմ են արտահայտվել բարեփոխումներին՝ տարբեր պատճառներով: ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը համոզված է, որ հիմա տնտեսական բարեփոխումների ժամանակն է, ոչ թե՝ Սահմանադրական: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն այս առթիվ նշել է, որ իշխանությունները չգիտեն, թե ինչ են ուզում: «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը չի շտապում կարծիք հայտնել: Նրա խոսքով՝ Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը պետք է ամբողջությամբ եւ մանրամասն ուսումնասիրել, այնուհետեւ՝ գնահատականներ տալ: «Օրինաց երկիր» խմբակցությունը նույնպես դեմ է Սահմանադրական բարեփոխումներին:

Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձել են նաեւ Հայաստանի առաջին եւ երկրորդ նախագահները՝ նորից դեմ արտահայտվելով սպասվող բարեփոխումներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ