News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Հայաստանում եւս մեկ դպրոց ուսուցումը անգլերենով կազմակերպելու թույլտվություն է ստացել: Համապատասխան որոշում է ընդունվել Գործադիրի սեպտեմբերի 18-ի նիստում:

«Անանիա Շիրակացի» վարժարանը կարող է ուսուցումը կազմակերպել  անգլերենով՝ 11-12-րդ դասարանների համար նախատեսված միջազգային ծրագրի շրջանակում:

Հիշեցնենք, օտար լեզվով ուսուցման իրավունք արդեն ունեին «Քվանտ» վարժարանը եւ Դիլիջանի միջազգային դպրոցը, որն ընդգրկված է  United World Colleges դպրոցների միջազգային ցանցում:

Հիշեցնենք, գործող օրենսդրությամբ՝ երկրում օտարալեզու դպրոցների թիվը չի կարող գերազանցել 4-ը: 2010 թ., երբ քննարկվում էր օտարալեզու դպրոցների մասին օրենքը, մի շարք ՀԿ-ներ հայտարարում էին, որ օրենքի նպատակը հայ աշակերտներն ռուսացնելն է: Բայց երբ պարզվեց, որ խոսքը անգլերենի մասին է, բոլոր բողոքները  դադարեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ