News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ «Էրեբունի-Երեւան- 2796» տոնակատարությանը նախորդող շաբաթ օրերին մայրաքաղաքի վարչական շրջաններում  կընթանան բակային շաբաթօրյակներ: 

Երեւանի քաղաքապետարանից հայտնում են, թե այդ նպատակով կենտրոնացվել են  սանմաքրման եւ կանաչապատման բոլոր ձեռնարկությունների մարդկային եւ տեխնիկական ռեսուրսները: Շաբաթօրյակներն  ավելի լայնածավալ իրականացնելու նպատակով վարչական շրջանների համապատասխան կառույցներին տեխնիկապես կաջակցեն  նաեւ մայրաքաղաքի շինարարական կազմակերպությունները: Երեւանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբն էլ կվերահսկի աշխատանքի ընթացքը` պարբերաբար այդ մասին զեկուցելով Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Տպել
Ամենաշատ