News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Արտասահմանում սովորող  ուսանողերի 60%-ը վերադառնում է Հայաստան, կառավարության նիստին հայտարարեց կրթության եւ գիտության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը: «Լույս» պետական հիմնադրամի ծրագրով սովորելու նպատակով արտասահման մեկնած ուսանողների մեծ մասը վերադառնում է եւ անցնում աշխատանքի՝ ի նպաստ մեր երկրի տնտեսության», - հայտարարեց Մկրտչյանը:

Հիշեցնենք, որ պետության նախաձեռնությամբ ստեղծված «Լույս» հիմնադրամը ֆինանսավորում է աշխարհի ամենավարկանիշային համալսարանների տասնյակ ընդունված Հայաստանի ուսանողների ուսուցումը: Համալսարաններն ընտրվում են Շանհայի համալսարանի ARWU վարկանշով: 2014-2015թթ. ուստարում ծրագրի մեջ են ընդգրկվել Հարվարդի, Սթենֆորդի, Բերքլիի քալիֆորնիական համալսարանները, Մասաչուսեթսի տեխնոլոգիական, Քեմբրիջի համալսարանները, Քալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտը, Փրինսթոնի, Կոլումբիայի, Չիկագոյի եւ Օքսֆորդի համալսարանները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ