News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կենդանիների աշխարհում մարդուն ամենամոտ շիմպանզեները միմյանց սպանում են, որպեսզի ազատվեն մրցակցից ու խլեն լավ տարածքը, սնունդը եւ այլ ռեսուրսները, այլ ոչ թե այն պատճառով, որ մարդիկ ոտք են դնում իրենց բնակության վայր: Նման եզրակացության են հանգել գիտնականները՝ հետազոտելով մահացու ելքով ագրեսիայի դեպքերն աֆրիկյան կապիկների շրջանում վերջին 50 տարվա ընթացքում:

Շատ բնապահպաններ ու կենդանաբաններ պնդում են, որ կապիկների կողմից իրենց տեսակի սպանությունը բնական վարքը չէ, այլ մարդու գործունեության կողմնակի ազդեցություն. գիտնականները շատ են կերակրում իրենց կողմից հետազոտվող կապիկներին, իսկ Աֆրիկայի ֆերմերները հատում են անտառները՝ զրկելով կապիկներին սովորական միջավայրից: Որպես արդյունք կենդանիների շրջանում ավելանում է մրցակցությունը ռեսուրսների համար: Սակայն մարդաբան Ջոն Միտանին, ով 20 տարվա ընթացքում ուսումնասիրել է Ուգանդայի շիմպանզեներին, վստահ է, որ հարեւանի սպանությունը բնական ռազմավարություն է, որը բարձրացնում է կենդանիներիգոյատեւման եւ վերարտադրության հնարավորությունները:

Դիտարկելով Ուգանդայի եւ այլ խմբերի կապիկների վարքը՝ Միտանին պարզել է, որ սպանողները միշտ միմյանց հետ հաղորդակցվելով են գործում(5-32 կապիկ մեկ զոհի համար): Ավելի հաճախ սպանում են արու կապիկներին կամ այլ խմբերի ձագերին: Սակայն, որպեսզ կանոն, սպանելով ձագին՝ կապիկները ձեռք չեն տալիս նրանց մայրերին, հաղորդում է «Lenta.ru»-ն:

Առավել շատ արյունահեղություն նկատվել է մարդկանցից հեռու շրջաններում: Ընդ  որում, մարդաբանները նախազգուշացնում են, որ իրենց հետազոտության հիման վրա հարկ է եզրակացնել, որ մարդկանց շրջանում սպանությունները նույնպես վարքի «բնական» դրսեւորումներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ