News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արքայադուրստր Դիանաի նախկին թիկնապահը աշխատանքի է անցել Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդի մոտ, գրում է The Daily Mail-ը: Ինչպես հստակեցնում է թերթը խոսքը Լի Սանսումի մասին է:

Սանսումը արքայադստեր անվտանգությունն ապահովել է 1997թ.՝ ֆրանսիական Սեն-Տրոպ առողջարանում հագստանալու ժամանակ՝ արքայադստեր մահից մոտ մեկ ամիս առաջ: Սանսումը եղել է նաեւ Թոմ Քրուզի եւ Սիլվեսթեր Ստալոնեի թիկնապահը:

Սանսումը խոստովանել է, որ համաձայնել է պահպանել Սալմոնդին, քանի որ ցանկանում է իր սեփական ավանդն ունենալ Շոտլանդիայի պատմության մեջ:

Սանսումը արժանացել կարատեի, ջիու-ջիցուի եւ քիքբոքսինգի սեւ գոտիների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ